Դոստոևսկու փողոց (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոստոևսկու փողոց (այլ կիրառումներ)
Դոստոևսկու փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 630 մետր |
Անվանվել է | Ֆեոդոր Դոստոևսկի |
Փոստային ինդեքս | 298604, 298607 |
Դոստոևսկու փողոց (ռուս.՝ Улица Достоевского), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881) պատվին։ Սկիզբ է առնում Կրասնոարմեյսկայա և Պիոներսկայա փողոցների հանգույցից և ավարտվում Սեչենովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 630 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալթա քաղաքի Դոստոևսկու փողոցը սկսվում է Կրասնոարմեյսկայա և Պիոներսկայա փողոցների հանգույցից, հատում Դոստոևսկու նրբանցքը, Տավրիչեսկայա, Շինարարների, Սոսնովայա փողոցները և ավարտվում Սեչենովի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 25 շինություն։ Երկարությունը 630 մետր է։
Դոստոևսկու փողոցի փոստային դասիչներն են՝ 298604, 298607։
Փողոցն անվանվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881) պատվին։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը[2]։ Գրականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են խոհական վեպերը՝ «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրներ»։ Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են թողել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` նաև հայ հոգեբանական արձակի վրա։ Նրա գաղափարագեղագիտական սկզբունքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ Encyclopædia Britannica, Inc.(չաշխատող հղում) Fyodor Dostoyevsky
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջ 439». Վերցված է 2019 Ապրիլ 23-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Достоевского в Ялте
- Подробная карта Улица Достоевского, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карта